Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ինադ արին էլերին, ոռը տվին գելերի՞ն

Ինադ արին էլերին, ոռը տվին գելերի՞ն
19.01.2025 | 18:29

Հիմա արդեն,

երբ առ ոչինչ տանող աննախադեպ ապագայի չարաբաստիկ ուրվականը չափազանց իրատեսական է և այևս ուժը կորցրած կարելի է համարել Ըմբռնումով մոտենալու, Գոտիները ձգելու, վատ ապրելուն համակերպվելու Սերգոյին հասցեագրված թմրեցնող կոչերը,

երբ Գաբրիել հրեշտակապետի լիազոր դեսպանն ավարտին է մոտեցնում փակ դռների հետևում մանրակրկիտ մշակված հայոց դամբանականի ծրագիրը՝ ներգրավելով գետնաքարշ խամաճիկների նորաթուխ թերմացքներ,

ուզում եմ հարց տալ, ապավինելով հոգեվարքից առաջ անիմաստ խռխռացող ընդդիմադիր ուժերին, որոնք կոչված են խորը թմբիրից արթնացնելու, համախմբելու և կազմակերպելու կեղեքվող երկրի վերջին բնակիչներին,

ե՛րբ եք ինքներդ միասնական բռունցք կազմելու ընդդեմ մեր սրբազան երկրին, նրա միամիտ ու դյուրահավատ բնակչությանը պատուհասած չարիքի և առաջնորդելու նրան:

Ոտնահարվել և ոտնահարվում են ազգային բոլոր սրբությունները, կեղծվում է պատմությունը,

աղավաղվում մայրենի լեզուն,

արհամարհվում պատմական հավաքական հիշողությունը, ազգային արժեքները:

Պղծվում է հայրենանվեր քաղաքացու, հայ մարդու նկարագիրը:

Այլևս կորսվում են ոչ միայն նվիրական կյանքեր, պատմական տարածքներ, այլև բարոյականություն, ամոթ, պատիվ ու արժանապատվություն,

ոչ ևս է նույնիսկ ինքնապաշտպանական բնազդը, որը բնորոշ է կենդանական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին...

Ոչնչացման վտանգի տակ են հոգևոր հայրենիքի ու ֆիզիկական պետության կռճոնները:

Յո՛ երթանք, հայեր:

Հասկանու՞մ եք, որ մեզ այս արծաթասեր և պնակալեզ դրածոները բերել, հասցրել են գոյաբանական վերջնագծին:

Մինչև ու՛ր եք հանդուրժելու լինել-չլինելու այս խելահեղ անկումը:

Լուսահոգի տատս մի խոսք ուներ՝ ինադ արին էլերին, ոռը տվին գելերին...

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4597

Մեկնաբանություններ